Հայ-թուրքական գործընթացը մեռած չէ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով գտնվոում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նրան ընդունել է արքայական ընտանիքը:
Հանդիպումներից մեկից հետո Գյուլը հարցազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ խոսել է նաև հայ-թուրքական հարաբերություններից ու պոլսահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանության հետաքննության մասին:
«Բարդ հարցերը մեկ քայլով չեն լուծվում: Դրությունը բավական սառած է, որպեսզի մեկ շնչով հալեցվի: Կար հարմար պահ, սակայն համաձայնություն չեղավ: Տարածաշրջանում բոլորն իրենց շահն են հետապնդում: Դժվարություններ կան, սակայն գործընթացը մեռած չէ»,-նշել է Թուրքիայի նախագահը:
«Հրահանգը տվել եմ և չեմ միջամտում։ Երբ գործն ավարտվի, ինձ տեղյակ կպահեն։ Այդ գործի առնչությամբ որևէ փաստաթուղթ չկա իմ տրամադրության տակ»,-նշել է Գյուլը` խոսելով Դինքի գործով դատավարության վերաբերյալ Պետական վերահսկիչ խորհրդին տված իր հանձնարարությունից:
23.11.2011
Akgün Medya